Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

«Քաղաքապետի գավաթ»․ Երևանում մի քանի մարզաձևերի միջազգային մրցաշարեր կանցկացվեն

«Քաղաքապետի գավաթ»․ Երևանում մի քանի մարզաձևերի միջազգային 
մրցաշարեր կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ» խորագիրը կրող բասկետբոլի, վոլեյբոլի, բադմինթոնի, սեղանի թենիսի մրցաշարերը կնպաստեն մարզաձևերի մասսայականացմանը, մայրաքաղաքում գործող թիմերի զարգացմանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը` ներկայացնելով «Երևանի քաղաքապետի գավաթ» խորագիրը կրող սպորտային միջոցառման մանրամասները: 

««Երևանի քաղաքապետի գավաթ» մրցաշարն անցկացվելու է 4 մարզաձևով՝ բասկետբոլ, վոլեյբոլ, բադմինթոն, սեղանի թենիս: Նման ձևաչափով մրցաշար անցկացվելու է առաջին անգամ, որը կրելու է շարունակական բնույթ: Մրցաշարերը կանցկացվեն «Գազպրոմ» համալիրում, «Օլիմպավան»-ում և թենիսի, բադմինթոնի խաղային մարզաձևերի մարզադպրոցներում: Մեր նպատակը  մրցաշարերի միջոցով խաղային մարզաձևերը զարգացնել է, որի անհրաժեշտության կարիքն այսօր շատ ունենք: Ընտրվել են  հենց այս խաղային մարզաձևերը, քանի որ հենց դրանք Հայաստանում զարգացման կարիք ունեն»,- ասաց նա:

Մասնակից երկրները շուրջ 10-ն են լինելու: Մրցաշարն ընթանալու է ըստ միջազգային ֆեդերացիաների սահմանած կանոնակարգի և կազմակերպվում է միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցությամբ։

«Ակնկալում ենք, որ այս մրցաշարից հետո մեր հավաքականները խաղային փորձ ձեռք կբերեն, եվրոպական և միջազգային մրցաշարերում ավելի բարձր արդյունքներ կգրանցեն»,- նշեց Մակվենցյանը: 

Սեղանի թենիսի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պողոսյանի խոսքով՝ մարզաձևը հանգամանքների բերումով անկում է ապրում, «Երևանի քաղաքապետի գավաթ»-ը խթան է այն նորից զարգացնելու: 

«Քանի որ միջազգային մրցաշար է, մենք սպասում ենք մեծ քանակի հյուրերի և բարձրակարգ մարզիկների, որը կխթանի, որպեսզի պատանի սեղանի թենիսիստները ոգևորվեն և առաջ գնան»,- ասաց Պողոսյանը: 

Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանն էլ ողջունեց նախաձեռնությունը ու ընդգծեց՝ նպատակը սերունդներ դաստիարակելն է:  

«Ուրախալի է, որ բադմինթոնի Եվրոպայի ֆեդերացիան, բանակցելով Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի հետ, համաձայնեց, որ «Երևանի քաղաքապետի գավաթ»-ում մինչև 15 տարեկան երեխաների մրցաշարը լինի վարկանիշային: Կլինեն երեխաներ, որոնք կունենա վարկանիշ և կմասնակցեն Եվրոպայի առաջնությանն արդեն վարկանիշով»,- հայտնեց նա:  

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար  Կարեն Ասմարյանը տեղեկացրեց՝ արդեն իսկ հյուրընկալել են Բելառուսի, Ռուսաստանի թիմերին, սպասում են Ուզբեկստանին: 

«Ունենալու ենք հետաքրքիր պայքար, քանի որ Բելառուսի, Ռուսաստանի, Ուզբեկստան թիմերը լավագույններից են: Մեր երեխաները հնարավորություն կունենան բարձրակարգ թիմերի հետ պայքարել: Մյուս տարի Երևանում անցկացվելու է մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը, և սա լավագույն միջոցն է պատրաստվելու գալիք միջոցառմանը»,- նշեց նա:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Թովման Օրդանյանն էլ հավելեց` պատանեկան բասկետբոլի զարգացման համար մրցաշարը շատ լավ փորձ կլինի: 

«Պատրաստվում ենք Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությանը, որը կայանալու է Ալբանիայում: Մրցաշարը կօգնի ավելի պատրաստված գնալ, փորձ ձեռք բերել»,- եզրափակեց նա: 

«Երևանի քաղաքապետի գավաթ»-ի վոլեյբոլի ու բասկետբոլի մրցաշարերը կկայանան մայիսի 7-12-ը, բադմինթոնինը՝ մայիսի 16-19-ը, սեղանի թենիսինը՝ մայիսի 17-20-ը:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]